HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը այցելել է ռազմավարական զորավարժության միավորումներից մեկը

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում սեպտեմբերի  26-ին պաշտպանության բանակի՝ ռազմավարական զորավարժությանն ընդգրկված միավորումներից մեկն է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ պաշտպանության նախարարությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ Օնիկ Գասպարյանը մասնակցել է միավորման հրամանատարական կետերում տեղի ունեցած լսումներին, որի ժամանակ միավորման հրամանատարը ներկայացրել է ստեղծված իրադրությունը, զեկուցել կատարված և  առաջիկա միջոցառումների մասին:

Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարն ու ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալը լսումների ավարտին հայտնել են իրենց նկատառումները իրականացվող միջոցառումների կատարելագործման վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter