HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». հայտարարելու են խիստ ամոթանք

Բանից պարզվում է՝ Հատուկ քննչական ծառայությունը քննարկում է Ազգային ժողովի հանրապետական պատգամավորների՝ ուրիշների փոխարեն քվեարկելու մասին հաղորդումը:

«ՉԻ» - ՀՔԾ-ի գործն էլ մի գործ չէ: Ի՞նչ կա այդտեղ քննարկելու, եթե հանրապետական 4 պատգամավոր ուրիշների փոխարեն քվեարկել է տասնյակ լրագրողների աչքի առաջ, ու տեսագրություններն էլ կան:

Բայց խնդիրը միայն դա չէ: Ենթադրենք՝ ՀՔԾ-ն ընդունեց, որ այդ մարդիկ ուրիշների փոխարեն են քվեարկել, հետո ի՞նչ: Տուգանելո՞ւ են, թե՞ որոշելու են «վերոնշյալ 4 պատգամավորին հայտարարել խիստ ամոթանք»: Հետաքրքիր է՝ պատգամավորի անձեռնմխելիության սկզբունքը նաեւ ամոթանք տալու պատժամիջոցի՞ն է վերաբերում:

Ուրիշ պրոբլեմ էլ կա: Եթե ՀՔԾ-ն գործին ընթացք տա, կստացվի, որ այդ օրը խորհրդարանում քվորում չի եղել, հետեւաբար՝ ընդունված բոլոր որոշումներն ապօրինի են: Դե արի հիմա նորից նիստ արա, այդքան մարդու տնից տեղից կտրի ու բեր Ազգային ժողով... Ո՞վ զահլա ունի:

Այնպես որ, ՀՔԾ-ն ճիշտ կանի, եթե որոշի, որ այդ ամենը լրագրողների աչքին է երեւացել, տեսագրությունները մոնտաժված են, Լարիսա Ալավերդյանն էլ հաշվել չգիտի:

Մեկնաբանություններ (1)

VARDAN
ED KVIARKOXNERIN TOXES AZGIN BAROYAKAN TEMAOV XRAT KTAN,,,,PASTOREN ANBAROYAKANNER@ IRENC GORCARUJTOV IHAJT EN GALIS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter