HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի ենթակապալառուների հայտարարությունը

Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի ենթակապալառուները հայտարարություն են տարածել մոտ 850 աշխատակիցների աշխատավարձ չստանալու առնչությամբ իրենց հետագա անելիքների մասին: Հայտարարությունը կարդացեք ստորև՝ առանց խմբագրման:

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, հրավիրում ենք Կառավարության N 1 շենքի մոտ, քանի որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ԲԸ իսպանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի 28 ենթակապալառուների ներկայացուցիչները պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ:

Տեղեկացնում ենք ձեզ, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14:30-ին, մեզ բոլորիս հրավիրել են ՀՀ Կառավարություն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանի, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցչի, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցչի և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցչի հետ հանդիպման, որպեսզի մեր հարցին լուծում տրվի: Ուստի հանդիպումից հետո պաստրաստվում ենք հանդես գալ հայտարարությամբ:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների մոտ 850 աշխատակիցները դեռ 2018 թվականի սեպտեմբերից չեն ստացել իրենց աշխատավարձերը:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը՝ հանձին Վարագ Սիսեռյանի, ս./թ. մայիսի 30-ին խոսք էր տվել 45 օրվա ընթացքում մեր հարցին լուծում տալ, սակայն սեպտեմբերի 20-ին մեզ հրավիրեցին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ և ի դեմս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանի՝ այնպիսի առաջարկ արեցին, որը բոլորիս համար փակուղային էր և անընդունելի:

«Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ԲԸ իսպանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի 28 ենթակապալառուներ»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter