Կառավարությունը Արգավանդ համայնքին 5.98 հա մակերեսով հող հատկացրեց
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Արգավանդ համայնքի վարչական սահմաններում գտնվող 5.98 հա մակերեսով հողերը անհատույց սեփականության իրավունքով փոխանցել համայնքին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ այդ հողերը նախկինում օգտագործվել են որպես երկաթգծի տարածք, որը ապամոնտաժվել է և տեղ-տեղ դարձել աղբավայր։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն գրությամբ տեղեկացրել է, որ 5.98 հա մակերեսով այդ տարածքը ընկերությանը չի փոխանցվել, և այն սահմանակից չէ կառավարման հանձնված երկաթուղու համակարգի հողամասերին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կառավարության հայտնել է, որ այդ տարածքը համայնքին հատկացնելու դեպքում, համայնքը այն կտրամադրի մասնավոր ներդրումային ծրագրերին։ Արդյունքում՝ համայնքի բյուջե կմուտքագրվի մոտ 50 միլիոն դրամի չափով գումար, որով համայնքը հնարավորություն կունենա մասնակցելու մի շարք սուբվենցիոն ծրագրերի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել