HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպանը հանդիպել է Լիբանանի մշակույթի նախարարին և Բեյրութի քաղաքապետին

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը նախօրեին հանդիպումներ է ունեցել Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի և Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ մշակութային ծրագրերի իրականացման մանրամասները և Երևան ու Բեյրութ քույր քաղաքների համագործակցության հեռանկարները: 

Դեսպան Քոչարյանը նախարար Լեյունին և Բեյրութի քաղաքապետին փոխանցել է հայկական կողմի պաշտոնական հրավերները մասնակցելու ապրիլին Երևանում կայանալիք միջոցառումներին` նվիրված հայ գրատպության 500- ամյակին և 2012թ.Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակմանն առնչվող  տոնակատարություններին:

Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է նաև, որ 2012թ. աշնանը Հայաստանը Լիբանանում մտադիր է անցկացնել մշակութային օրեր, ինչը, զրուցակիցների համոզմամբ, կնպաստի երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը: Մշակույթի նախարարի հետ քննարկվել է նաև Լիբանանում հայկական երաժշտական տարեկան փառատոն կազմակերպելու հնարավորության հարցը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter