HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ խորհրդարանականները հանդիպել են ԼՂՀ ԱԺ նախագահի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը փետրվարի 16-ին Ստեփանակերտում հանդիպել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Կողմերը քննարկել են ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների միջև փոխհամագործակցության հարցեր: 

Հայկական պատվիրակությունը Ստեփանակերտ է մեկնել երեկ` մասնակցելու փետրվարի 17-18-ը «ԼՂՀ անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ» թեմայով ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին: 

Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վահե Հակոբյանը, Արամ Սաֆարյանը, Գագիկ Մելիքյանը, Լիլիթ Գալստյանը, Կարինե Աճեմյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter