HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաբկիրի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 24-ին, ժամը 2-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ պոչուկի և ձախ բազկի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ: Նրան դանակահարել էին:

Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության պաշտոնական կայքից։

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Եվ իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից մեկ օր անց պարզվեց կասկածվողի ինքնությունը:

Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Արաբկիրի 37 փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Գեղարքունիքի մարզի 23-ամյա մի բնակիչ:

Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով կասկածվողը Գավառի Սայադյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter