HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքը շուտով խմելու ջուր կունենա

Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային այցով Լեռնանիստ բարձրլեռնային համայնքում էր:
Լեռնանիստում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են խմելու ջրի խորքային հորի հորատման և ջրավազանի վերանորոգման աշխատանքներ:Շահած պայմանագրի արժեքն է 16.380.000 դրամ, որից 70%-ը պետության ֆինանսավորման չափն է, 30%-ը՝ համայնքի: Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից։

Աշխատանքների շրջանակում նախատեսվում է հորատանցքի հորատում ռոտորային եղանակով` 70-200 գծ.մ խորությամբ, հորատանցքի ամրակայում պոլիէթիլենային ճնշման խողովակներով, խորքային պոմպի տեղադրում, 12 մետր երկարությամբ, 6 մետր լայնությամբ և 4 մետր խորությամբ ջրավազանի ներսի պատերի ամրացում, սվաղում՝ 5սմ հաստությամբ, մետաղական ցանկապատի կառուցում:

Բացի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներից համայնքն իր խնայողությունների և գործընկերների աջակցությամբ իրականացնում է այլ բարեկարգումներ ևս. օրինակ՝ համայնք տանող գլխավոր ճանապարհի երկայնքով տնկվելու են ծառել, իսկ ներկայումս անցկացվում է արտաքին լուսավորության ցանց: 

Նույն ճանապարհով (2կմ) ստեղծվելու է հեծանվաուղի, որը կնպաստի համայնքում արշավային տուրիզմի զարգացմանը

Այցի շրջանակում Ռոմանոս Պետրոսյանը եղել է  նաև համայնքի Սպարտակ Նազարյանի անվան միջն. դպրոցում, հանդիպել մանկավարժական անձնակազմի հետ, զրույցի ընթացքում ներկայացրել դպրոցի խնայողությունների միջոցով կյանքի կոչվող մի նախագիծ, որի շրջանակում դպրոցի հարակից ծառապատ տարածքը բարեկարգվելու է ու ցանկապատվելու՝ դառնալով համայնքային զբոսայգի, որն ունենալու է արտաքին լուսավորության ցանց, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, մարզասարքեր:

Մարզպետն այցելել է նաև համայնքի  մանկապարտեզ, որտեղ գործում է 4 խումբ, և առկա են բոլոր պայմանները, ըստ հավուր պատշաճի, փոքրիկների առօրյան կազմակերպելու համար:

Այցի ավարտին Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է նաև համայնքի մարզադաշտում ֆուտբոլ խաղացող պատանիներին, ապա՝  ուսանողներին, զրույցի ընթացքում նշելով, որ Լեռնանիստը, ինչպես և Կոտայքի մարզի մյուս բարձրլեռնային համայնքներն ու բնակավայրերը, ունեն հրաշալի ներուժ՝ դառնալու էկո և գաստրո բաղադրիչներով համայնքային տուրիզմի կենտրոններ: 

Մարզպետը  երիտասարդներին հորդորել է  ամուր կառչել սեփական համայնքից ու աջակցել դրա  զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter