HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրապարակվել է ակադեմիական ազատության հռչակագիրը

Այսօր տեղի ունեցած ԵՊՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ հրապարակվել է ակադեմիական ազատության հռչակագիրը, որը այն հիմնարար սկզբունքների և արժեքների արտացոլումն է, որոնց վրա խարսխված է համալսարանների գործունեությունը: Այս մասին տեղեկանում են ԵՊՀ պաշտոնական կայքից։

Ակադեմիական ազատության հռչակագիրը համամարդկային արժեքների և ազգային ինքնության պահպանման գործում կարևորում է ակադեմիական հանրության դերն ու նշանակությունը: Հասարակական կյանքի արդի փոխակերպումների համատեքստում համալսարանների գործունեությունը պարբերաբար առնչվում է արտաքին և ներքին այնպիսի մարտահրավերների, որոնց դիմագրավելու համար համալսարանը պետք է ունենա ակադեմիական ազատությունների վրա հիմնված իրական ինստիտուցիոնալ անկախություն:

                     Ակադեմիական ազատության հռչակագիր

Երևանի պետական համալսարանը, արտահայտելով համալսարանական ողջ հանրության միասնական կամքը, ելնելով «Համալսարանների մեծ հռչակագրի» դրույթներից, հիմք ընդունելով պետությունից բուհերի անկախ լինելու վերաբերյալ ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների ոլորտում կրթության և վերապատրաստման» հռչակագրի պահանջը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համապատասխան դրույթները՝

ՀՌՉԱԿՈՒՄ Է

  1. Բուհերի ինստիտուցիոնալ ինքնավարությունն իրենց ստանձնած կրթական, հետազոտական և սոցիալ-մշակութային առաքելության իրականացման, ինչպես նաև ակադեմիական ազատության ապահովման անհրաժեշտ գրավականն է։

  2. Բուհերի ինստիտուցիոնալ ինքնավարությունը խարսխված է արդյունավետ մասնակցային կառավարման և ակադեմիական ազատությունների ապահովման վրա։

  3. Բուհերի ինստիտուցիոնալ ինքնավարությունը լիարժեք է ակադեմիական ազատության անհրաժեշտ բոլոր նախադրյալների ապահովման դեպքում։

  4. Ակադեմիական ազատությունը մրցունակ բուհի, նորարարական ծրագրերի և նախաձեռնությունների մշակման ու ներդրման, գիտակրթական գործընթացի արդյունավետության բարձրացման և ապաքաղաքականացման կարևոր գործոններից մեկն է։

  5. Ակադեմիական հանրության յուրաքանչյուր անդամի գործունեության հիմքում պետք է ընկած լինի ակադեմիական ազատությունը, ինչը ենթադրում է՝
  • բուհը երաշխավորում է կրթական և հետազոտական գործընթացի անկախությունն ակադեմիական ազատություններին հակասող արտաքին և ներքին գործոնների ազդեցությունից,

  • ակադեմիական հանրության յուրաքանչյուր անդամ ազատ է իր հետազոտություններում և դրանց արդյունքների հրապարակման գործում, ինչը, սակայն, չի բացառում համապատասխան այլ պարտականությունների պատշաճ կատարումը,
  • դասախոսները և ուսանողները լսարանում ազատ են իրենց մասնագիտական քննարկումներում,
  • ակադեմիական հանրության յուրաքանչյուր անդամ հանրային կարևորության հարցերի շուրջ ազատ արտահայտվելու իրավունք ունի, ինչը միևնույն ժամանակ ենթադրում է նաև պատասխանատվություն,
  • ակադեմիական ազատության միակ սահմանափակումն անհատական և հանրային պատասխանատվությունն ու հանձնառությունն է հաստատության, հասարակության և պետության նկատմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter