HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նեքսուս» ակումբի դուռը «բացվել» է

Երեկ երեկոյան արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի 49 հասցեում գտնվող «Նեքսուս» ինտերնետ ակումբի դուռը փակվել է, ներսում մարդ է մնացել, ով չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղի ուժերով բացվել է դուռը: Ներսում հայտնաբերվել է 1991 թվականին ծնված Գևորգ Խաչատրյանը, ով ալկոհոլային թունավորման նախանշաններով տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

«Հիվանդի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության»,- տեղեկացնում է արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter