HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝  15-20 մ/վ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter