HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲԸ-ները մասնավորեցման ցանկից հանելու Կառավարության առաջարկին

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկին: Նախագիծը ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Բաբայանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում:

«Առաջարկվում է «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲԸ-ները հանել մասնավորեցման ցանկից, այս առաջարկությունները ներկայացվել է նախկին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տրանսպորտի և կապի նախարարությունների կողմից»,- ասաց Բաբայանը:

Էլեկտրաէներգիայի արտահանման և ներկրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում չկարգավորվող գներով մեծածախ շուկայի մասնակիցներից և ինքնավար էներգարտադրողներից էլեկտրաէներգիա գնելու, ներկրելու, արտահանելու գործընթացն առաջարկվում է իրականացնել միայն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության կողմից, որի դեպքում հանդես է գալիս «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն: Այսպես ներկայացրեց հիմնավորումները Նարեկ Բաբայանը:

Ինչ վերաբերում է «Հայփոստ»-ին, ապա կա մտավախություն, որ մասնավորեցման դեպքում գյուղական բնակչության մեծամասնության համար փոստային կապի ունիվերսալ ծառայությունները ընկերության համար կդառնան ոչ արդյունավետ:

«Եվ ռիսկային կդառնա ամբողջ հանրապետության տարածքում ունիվերսալ փոստային ծառայությունների մատուցումը: Փոստային կապի մատչելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է պետական բաժնեմասը պահպանել որպես պետական սեփականություն, միևնույն ժամանակ կառավարությունը եկել է հետևյալ եզրակացության, որ մասնավորեցման ծրագրից հանելու դեպքում կիրառվի ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարաման հանձնումը»,- ասաց նա:

Նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը՝ ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter