HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի հանրային ռադիոն և Շվեյցարիայի դեսպանությունը ստորագրեցին տեխնիկական համագործակցության ծրագրի ամփոփագիրը

Հայաստանի հանրային ռադիոն և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունը ստորագրեցին տեխնիկական համագործակցության ծրագրի ամփոփագիրը: Այս մասին տեղեկացնում են Հանրային ռադիոյից:

Ծրագրի շրջանակներում Շվեյցարիայից ժամանած մասնագետները կարգաբերեցին և վերանորոգեցին Հանրային ռադիոյի կողմից օգտագործվող շվեյցարական աշխարհահռչակ «Շտուդեռ» մակնիշի ժապավենային նվագարկիչները, որոնք օգտագործվում են ռադիոյի ֆոնդային ձայնագրությունները թվայնացնելու համար: 

«Շտուդեռ» տիպի նվագարկիչները լավագույնն են աշխարհում, սակայն, քանի որ այլևս չեն արտադրվում, դրանց սպասարկումը չափազանց բարդ է: Հանրային ռադիոն ունի 6 այդպիսի նվագարկիչ, որոնցից աշխատում էր միայն 3-ը: 

Շվեյցարացի մասնագետների ջանքերի շնորհիվ ներկայում 6-ն էլ կատարյալ վիճակում են, ինչի արդյունքում ժապավենային արխվի թվայնացման արտադրողականությունը կրկնապատկվել է: Կարգաբերման աշխատանքները անձամբ անցկացրել է «Շտուդեռ» գործարանի ինժեներ Յոհակիմ Յունգսթը և Յուրգ Շոպերը՝ «ՇՈՊԵՐ ԷյՋի Վինթերտուր» ընկերությունից (Schopper AG Winterthur):

Հանրային ռադիոյի ձայնադարանում այժմ պահպանվում է ավելի քան 150 հազար ժամ տևողությամբ մոտ 100 հազար հեղինակային, երաժշտական կատարում, գրական-գեղարվեստական հաղորդումներ, ռադիոբեմականացումներ։ 

Ֆոնդում պահպանվել են ոչ միայն հայերեն, ռուսերեն, այլ նաև քրդերեն, եզդիերեն, ադրբեջաներեն, արաբերեն ձայնագրություններ, երգ-երաժշտություն, մշակութային, մանկական հաղորդումներ, ռադիոբեմադրություններ, հայ մեծերի ելույթներ, հարցազրույցներ և արխիվային այլ նյութեր:

Ոսկե ֆոնդի թվայնացված հարուստ արխիվը հասանելի է նաև armradioarchive.am կայքում:

Մեկնաբանություններ (1)

Հենզել Գեղամյան
Գրում եք՝ «Ոսկե ֆոնդի թվայնացված հարուստ արխիվը հասանելի է նաև armradioarchive.am կայքում»: Ինչպե՞ս հասկանալ դա: Եթե ուզում եք ասել, որ այդ հասցեյով կարելի է մտնել և փնտրել որևիցե ձայնագրություն, ապա դա անհնար է: Ուրեմն ի՞նչ է նշանակում սա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter