HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ 

Ինչպես ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում, անդրադարձ կատարելով ԵԽ շրջանակներում Հայաստանի ներգրավվածությանը՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ դիմագրավելու կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծմանը և աջակցելու վերջինիս՝ որպես ժողովրդավարական արժեքների խթանման առաջամարտիկի համբավի վերականգնմանը։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և ԵԽ միջև բարձր և բարձրագույն մակարդակով հաստատված արդյունավետ երկխոսության կապակցությամբ և ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունն այն առավել ամրապնդելու ուղղությամբ։ Այդ համատեքստում կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի շուրջ՝ այն որակելով որպես արդյունավետ գործիք՝ աջակցելու կառավարության կողմից սահմանած գերակայությունների կյանքի կոչմանը:

Զոհրաբ Մնացականյանը Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ներկայացրեց Հայաստանում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որտեղ առանձնահատուկ ուշադրության են արժանանում օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարության ամրապնդումը, ինչպես նաև դատաիրավական համակարգը։ Այս գործընթացում առանձնահատուկ ընդգծվեց միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, ներառյալ՝ վերջինիս արժեքավոր փորձի կիրառման միջոցով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter