
Զոհրաբ Մնացականյանը ստորագրել է միջազգային մի շարք փաստաթղթեր
Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 26-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բարձրաստիճան շաբաթվա ընթացքում դաշնագրերին նվիրված միջոցառման շրջանակներում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ստորագրեց հետևյալ 3 փաստաթղթերը.
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրություն.
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ անհատական հաղորդումների ընթացակարգի վերաբերյալ կամընտիր արձանագրություն
«Միջնորդության արդյունքում միջազգային կարգավորման համաձայնագրերի մասին» ՄԱԿ կոնվենցիա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել