
Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն ու ՊԲ հրամանատարն այցելել են զորավարժությանն ընդգրկված զորամասերից մեկի պահպանության տեղամաս
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, սեպտեմբերի 27-ին այցելել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամասերից մեկի պահպանության տեղամաս: Այս մասին հաղորդումէ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին ու իրականացվող ինժեներաամրաշինական աշխատանքների ընթացքին և զրուցել մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների հետ:
Ըստ հաղորդագրության՝ նույն օրը հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի հրամանատարական կետում ՊԲ հրամանատարն ու Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալը մասնակցել են լսումների, որի ժամանակ քննարկվել են զորավարժությունների ընթացքին առնչվող հարցեր, ծանոթացել զորախաղերում արագ փոփոխվող իրադրության պայմաններում հրամանատարների կայացրած որոշումներին, ունկնդրել համապատասխան պաշտոնատար անձանց զեկույցներ:
Մեկնաբանել