HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրագույն դատական խորհուրդը արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) երեկ՝ սեպտեմբերի 26-ին, արտագնա նիստ անցկացրեց Գյումրիում։ Խորհուրդը հանդիպեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի և դատավորների հետ։ Այս մասին հաղորդում է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հանդիպում-խորհրդակցության ժամանակ քննարկվեցին արդյունավետ արդարադատություն ունենալու գործիքակազմերը, դատական համակարգում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները: 

Անդրադարձ եղավ դատավորներին հետաքրքրող տարբեր հարցերի ևս: Հիմնականում ուշադրության առանցքում էին դատավորների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու անհրաժեշտությունը, գործերի բաշխման կարգը: 

Հանդիպման ժամանակ տեղի ունեցավ բաց քննարկում: Դատավորների կողմից ներկայացվեցին նաև ոլորտում նկատելի խնդիրների հաղթահարման առաջարկություններ:   

Աշխատանքային հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ու անդամները շրջայց կատարեցին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու և Մարալիկի, ինչպես նաև Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Թալինի նստավայրերում, տեղում ծանոթացան գրասենյակի, արխիվի և կարգադրիչների ծառայության աշխատանքների կազմակերպման գործընթացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter