HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Խաչատրյանի համաձայնությամբ ԱԱԾ-ի դեպոզիտ հաշվին փոխանցվել է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ 200 մլն դրամից ավելի գումարը

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի համաձայնությամբ ԱԱԾ-ի դեպոզիտ հաշվին փոխանցվել է նրան վերագրվող ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 200 մլն դրամ գումարը: Այս մասին դատարանի դիմաց գտնվող լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նշենք, որ փոխանցումը անձամբ Գագիկ Խաչատրյանի անունից չի արվել՝ նկատի ունենալով, որ նա գտնվում է մեկուսարանում:

 Պաշտպանի խոսքով՝ Գագիկ Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, և գումարի փոխանցումն ընդամենը հավաստումն է այն բանի, որ նա պատշաճ վարքագիծ է դրսևորում, ու  եթե անգամ քննությամբ հաստատվի նրան վերագրվող արարքն, արդեն իսկ առկա է երաշխիք այն մասին,  որ հանցագործությամբ պատճառված վնասը կարող է փոխհատուցվել:

Նշենք, որ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեջ: Անազատության մեջ է արդեն մեկ ամիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter