HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանավորման դեմ բողոքի գործով որոշում կայացնելու: Այս մասին դատարանի դիմաց գտնվող լրագրողներին ասաց Խաչատրյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը:

Պաշտպանը հայտնեց, որ դատարանին ներկայացվել է նաև միջնորդություն՝ Խաչատրյանի նկատմամբ գրավ  կիրառելու վերաբերյալ:

Պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեջ մեղադրվող նախկին նախարարի կալանքի դեմ բողոքի քննությունն այսօր մեկնարկել էր ժամը 16:30-ին, որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 30-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter