HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոսի քաղաքապետին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ սեպտեմբերի 27-ին նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ։

ԱԳՆ ղեկավարը ողջունել է պատվիրակության այցը Արցախ՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու երկրին, հանրապետությունում պետականաշինության գործընթացում, հատկապես՝ տեղական ինքնակառավարման համակարգի կայացման ու զարգացման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումներին։

Մասիս Մայիլյանն ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության ձևաչափով արտաքին կապերի հաստատումը՝ որպես Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, ինչն առանցքային նշանակություն ունի թե՛ Արցախի համայնքների արդյունավետ կենսագործունեության և թե՛ միջազգային գործընթացներում հանրապետության ներգրավվածության տեսանկյունից։

Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել Արցախի քաղաքներից մեկի և Սթրովոլոս քաղաքի միջև մարդասիրական տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հաստատման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանը, Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Գազանճեանը և Կիպրոսի ՀՅԴ Կոմիտեի անդամ Րաֆֆի Մահտեսեանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter