HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանի քրեական հետախույզները բացահայտել են ֆուտբոլի ֆեդերացիայի մասնաշենքից կատարված գողությունը (տեսանյութ)

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բացել են Սայաթ-Նովա փողոցում գտնվող ՀՀ ՖՖ պատկանող մասնաշենքի դուռն ու գողացել կենցաղային իրեր։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում Սևանի քրեական հետախույզները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ միջոցառումներ։ Արդյունքում, դեպքից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 25-ին, հանցագործությունը բացահայտվեց։

Գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին բերման ենթարկվեց Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ, ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողոնը իրացվել է Երևանում գտնվող շուկաներից մեկում։ Հափշտակված իրերի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter