HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը տեղեկատվության մատչելիության օրվա կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկատվության մատչելիության օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սեպտեմբերի 28-ը աշխարհում նշվում է՝ որպես տեղեկատվության համընդհանուր մատչելիության միջազգային օր:

Մեր երկրի Սահմանադրությունը երաշխավորում է կարծիքի ազատ արտահայտման յուրաքանչյուրի իրավունքը, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց որևէ մարմնի միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Տեղեկատվության մատչելիությունը նշանակում է տեղեկությունների հասանելիություն յուրաքանչյուրի համար: Այն ենթադրում է ներառական գիտելիք ու ներառական հասարակություն: Ժամանակակից աշխարհում թվային միջավայրը զարգանում է բարձր արագությամբ:

Թվային տեխնոլոգիաները դառնում են տեղեկության կարևորագույն աղբյուր՝ փոխարինելով տեղեկության ավանդական աղբյուներին: Այս զարգացումները մի կողմից ապահովում են երկրի զարգացումը և հեշտացնում են մարդու կյանքը, տեղեկության մատչելիությունը դարձնում առավել արդյունավետ, մյուս կողմից՝ առաջ են բերում անհավասարություն: Ուստի, պետությունը պետք է ապահովի տեղեկատվության արդարացի հասանելիություն բոլորի համար՝ նոր տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ:

Տեղեկությունը պետք է հասանելի լինի հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր մարդու համար: Այն, որ մարդն ունի հաշմանդամություն, չի նշանակում, թե նա պետք է զրկվի իրեն հետաքրքրող տեղեկությունների ինքնուրույն, արժանապատվորեն ծանոթանալու հնարավորությունից: Այս օրվա հետ է կապվում նաև խոսքի և լրատվամիջոցների ազատությունը, քաղաքացիական հասարակության ու հատկապես երիտասարդության դերը, նոր սերնդի ներգրավվածությունը հասարակական կյանքին: Տեղեկատվության մատչելիությունն է երաշխավորում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter