HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

3-րդ եւ 5-րդ զորամիավորումում անցկացվել են պահեստազորայիննների պարապմունքներ, 1-ում՝՝տեխնիկայի նախապատրաստման աշխատանքներ

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ  1-ին զորամիավորման ստորաբաժանումներում, ռազմավարական զորավարժության շրջանակում նախորոշված շրջաններում ամբողջ ծավալով իրականացվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխզննման աշխատանքներ: Մարտական տեխնիկան նախապատրաստվում է պայմանական հակառակորդին ոչնչացնելուն և համապատասխան հարվածներ հասցնելուն։

Ռազմավարական զորավարժության շրջանակներում 3-րդ բանակային զորամիավորման զորամասերում իրականացվել են գիշերային պայմաններում կրակի կառավարման վարժանքներ։ 

Զինծառայողներն իրականացրել են գիշերային պայմաններում նշանակետերի հայտնաբերման և հրետանու կրակի կառավարման գործնական վարժություններ։

5-րդ զորամիավորման ստորաբաժանումները լրահամալրած անձնակազմի հետ անցկացվել են մարտական պատրաստության և  անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ: 

Կարևորվել է պահեստազորայինների մասնագիտական հմտությունների և արհեստավարժության կատարելագործման, առաջադրված խնդիրներին անհատական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter