HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տանձուտցիների խոսքով՝ իրենց համայնքում թեժ ընտրապայքար է սպասվում

Այսօր՝ առավոտյան ժամը 8-ին, Արմավիրի մարզի Տանձուտ համայնքում մեկնարկեց համայնքի ղեկավարի ընտրությունը:

Պաշտոնի համար այս անգամ պայքարում են 5 թեկնածու, այդ թվում՝ ներկայիս համայնքապետ Մխիթար Պետրոսյանը։ Չնայած թեկնածուների քանակին՝ տեղաբնակների խոսքով թեժ ընտրապայքար է սպասվում ներկայիս գյուղապետ, նախկին ՀՀԿ-ական թեկնածու Մխիթար Պետրոսյանի և Արմավիրի ՋՕԸ տեղամասի պետ Մարկոս Նազարյանի միջև։

Գրանցված թեկնածուների ցանկում են նաև անկուսակցական Արարատ Բարիկյանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կողմից առաջադրված, անկուսակցական, հողագործ Վարազդատ Հարությունյանը, ինչպես նաև անկուսակցական, ֆերմեր Էդուարդ Մարգարյանը։

Տանձուտ համայնքում ընտրելու իրավունք ունի 1551 քաղաքացի:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 12 համայնքներում համայնքի ղեկավարի, 6 համայնքում՝ ավագանու անդամի, 1 համայնքում էլ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ են:

Մարիամ Ավետիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter