HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մրգանուշում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող դաշնակցական համայնքապետը ու երկու անկուսակցական թեկնածու

Արարատի մարզի Մրգանուշ համայնքում այսօր համայնքի ղեկավար են ընտրում: Պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ գործող համայնքապետ, դաշնակցական Մանվել Սարգսյանը, ինչպես նաև անկուսակցական, ինքնաառաջադրված թեկնածուներ Արկադի Մանուկյանը և Գարիկ Շահբազյանը:

Մրգանուշ համայնքի 11/01 ընտրատեղամասում ընտրության մեկնարկի ազդարարումից անմիջապես հետո համայնքի բնակիչները արդեն գալիս էին ընտրատեղամաս՝ քվեարկելու։

8։30-ի սահմաններում հանձնաժողովի անդամները որոշեցին կազմակերպել սուրճի ընդմիջում, սակայն տեսնելով լրագրողին՝ հանձնաժողովի նախագահ Նարինե Ստեփանյանը անդամներին առաջարկեց սրճել ընտրասենյակից դուրս: Հանձնաժողովի մի քանի անդամ, այդ թվում նաև մատնահետքի սարքի պատասխանատուները դուրս եկան միջանցք՝ սրճելու։

Հավելենք, որ Մրգանուշ համայնքում գրանցված ընտրողների թիվը 916 է:

Անյա Սարկիսովա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter