«Microsoft»-ը սկսել է կիրառել սոցիալական ցանցերի նորություններով կայքէջ
«Microsoft» ընկերությունը փետրվարի 16-ին սկսել է «msnNOW» կայքէջի գործարկումը, որը սոցիալական ցանցերից հավաքում է վերջին բոլոր լուրերը:
Պորտալը համախմբում է «Facebook» ցանցի, «Twitter» միկրոբլոգ ծառայության, «Bing» որոնման համակարգի, «YouTube» վիդեո-պորտալի և BreakingNews.com կայքէջի նորությունները: Ինչպես հայտնում է «Agence France-Presse»-ը՝ պորտալը վերլուծում է «Bing»-ի օգտվողների հարցումները, ինչպես նաև սոցիալական ցանցերում ստատուսների նորացումները՝ առանձնացնելով կարևոր լուրերը: Համակարգը միաժամանակ վերլուծում է շուրջ 220 միլիոն հարցումներ և ավելի քան 13 միլիոն ստատուսների նորացումներ:
Ելնելով խմբագրության ամենահեղինակավոր միտումներից՝ «msnNOW»-ն գրում է նորություններ և տալիս դրանց վերաբերյալ փորձագետների մեկնաբանություններ: Յուրաքանչյուր նորություն համալրված է աղբյուրի լոգոտիպի նշանով:
«Microsoft»-ը հայտարարել է, թե «msnNOW»-ն առաջին ծառայությունն է, որ մի տեղ է համախմբում սոցիալական ցանցերի և լրատվական կայքերի բոլոր վերջին լուրերը: MSN ինտերնետային պորտալը և «Bing» որոնման համակարգը, որոնց հիմքի վրա էլ սեղծվել է կայքը, մտնում են «Microsoft» ընկերություն մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել