HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չի կարող թեկնածուի մայրը կողմնորոշում չունենալ»,- ասում է հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամին

Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում այսօր համայնքապետի հերթական ընտրություններ են: Թեկնածուները երկուսն են` գործող գյուղապետ Հայկ Ասատրյանը (գյուղը ղեկավարում է 2011 թվականից) և Արմեն Հովսեփյանը:

Ժամը 08:00-ին մեկնարկեց ընտրությունը: Ղազարավանի բնակիչներից մեկը ցանկանում էր կնոջ հետ մտնել քվեախցիկ, քանի որ, ըստ նրա, կինն առաջին անգամ էր մասնակցում ընտրության: Հանձնաժողովի նախագահ Նանա Մաթևոսյանն ասաց, որ չի կարելի, կնոջը բացատրեցին քվեարկության կարգը, և նա միայնակ քվեարկեց:

Հանձնաժողովի անդամների և նախագահի միջև թեթև վիճաբանություն ծագեց:

Հանձնաժողովի անդամներից Կարինե Սարգսյանը պնդում էր, որ ընտրողներից մեկի հետ օգնող պետք է մտնի քվեախցիկ, քանի որ վերջինս համր է և չի կարող միայնակ ընտրել: Հանձնաժողովի նախագահը ճշտեց ընտրողից, թե արդյո՞ք օգնության կարիք ունի, վերջինս չուզեց, որ իրեն օգնեն, և մենակ մտավ քվեախցիկ:

Թեկնածու Հայկ Ասատրյանի վստահված անձն էլ բողոքեց` ասելով, որ ընտրողին պետք էր բացատրել ընտրության կարգը, հետո նա մտներ քվեախցիկ: Հանձնաժողովի անդամները ասացին, որ իրենք կողմնորոշում չունեն, պարզապես մտածում են, որ այդ մարդը չէր կարող միայնակ ընտրել, հանձնաժողովի նախագահն էլ նշեց. «Չի կարող թեկնածուի մայրը կողմնորոշում չունենալ»:

Նա նկատի ուներ հանձնաժողովի անդամներից Կարինե Սարգսյանին, որը թեկնածու Հայկ Ասատրյանի հետ գրանցված է նույն հասցեում:

Համայնքն ունի 410 ընտրող, որոնցից 09:12-ի դրությամբ՝ ընտրությանը մասնակցել է 12-ը:

Աննա Սահակյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter