
Լեզվակռիվ Լճափ համայնքի ընտրատեղամասում՝ ընտրողին օգնելու համար
Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի թիվ 19/2 ընտրատեղամասում քվեարկությունը սկսվեց բավականին ակտիվ, նույնիսկ լեզվակռիվ տեղի ունեցավ ընտրողին օգնելու համար։
Ընտրողը հայտարարում էր, որ ինքը ի վիճակի է ընտրել, իսկ վստահված անձանցից մեկը, որը դեռ նույնիսկ չէր գրանցվել, պնդում էր, որ չի կարող. «Իմ հարևանն է ես չգիտեմ կարող է քվեարկել, թե ոչ»։
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Գասպարյանը պահանջեց, որ ոչ ոք չուղղորդի։
Համայնքի ղեկավարի թեկնածուները չորսն են՝ Գևորգյան Վալտեր (Լճափի միջնակարգ դպրոցի պահակ), Հովսեփյան Արսեն, Շահբազյան Արթուր, Սիմոնյան Հայկ (համայնքի ղեկավար):
Քվեարկեց նաև ինքնաառաջադրված, ապա ինքնաբացարկ ներկայացրած Լճափ համայնքի ղեկավարի տեղակալ Սահակյան Նիկոլան։ Մեր հարցին, թե ինչու հրաժարվեց մասնակցել ընտրություններին, տեղակալը պատասխանեց.
«Թեկնածուները շատ էին, և ես համարեցի, որ առանց դրա էլ կկարողանամ օգնել իմ գյուղին, այստեղ եմ ծնվել ու մեծացել և շատ լավ գիտեմ այն»։
Լճափ համայնքը ունի 878 գրանցված ընտրող։
Նելլի Թարփոշյան
Մեկնաբանել