
Արևաբույր համայնքում ավագանու 5 տեղի համար պայքարում է 6 թեկնածու
Արարատի մարզի Արևաբույր համայնքում ավագանու անդամի արտահերթ ընտրություններ են: Ընտրողների հոսքը շատ չէ։ 11/2 ընտրատեղամասում գրանցված 952 ընտրողներից ժամը 09.12-ի դրությամբ քվեարկել է 44 ընտրող։ Ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Իսկանդարյանը նշեց, որ փետրվարի 17-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ մարդկանց հոսքն ավելի շատ էր։
Ընտրատեղամասում խախտումներ չեն արձանագրվել։ Արևաբույր համայնքում ավագանու 5 տեղի համար 6 թեկնածու է պայքարում՝ Ավետիսյան Յուրիկ Գեղամի, Բաղդասարյան Հայկ Սեյրանի, Գրիգորյան Արշավիր Վանյայի, Եղիազարյան Գարսևան Խաչիկի, Մանուկյան Գևորգ Սերյոժայի, Սարգսյան Զոհրաբ Կարապետի։ Բոլոր թեկնածուներն անկուսակցական են։
3 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել՝ Խաչատրյան Խաչատուր Նորիկի, Ղազարյան Հազարավարդ Կնյազի և Մարգարյան Աղունիկ Նիկալի։
Հիշեցնենք, որ Կառավարությունը Արևաբույրում ավագանու անդամի արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում էր կայացրել, քանի որ Արևաբույր համայնքի ավագանու անդամներից Ջիվան Մանուկյանի լիազորությունները դադարեցվել էին․ վերջինս 2018 թվականի սեպտեմբերի 10-ին նշանակվել էր համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ ավագանու երկու անդամները ներկայացրել էին հրաժարականի դիմումներ։
Անի Ավագյան
Մեկնաբանել