
Նոր Կեսարիա համայնքում ակտիվ ընտրություններ են ընթանում
Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում մեկնարկել են համայնքապետի ընտրությունները։
Թեկնածուները երկուսն են՝ գործող համայնքապետ անկուսակցական Հրայր Գալստյանը և Վաչագան Ավետիսյանը՝ ևս անկուսակցական։
9։35-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 1200 գրանցված ընտրողներից 129-ը։
Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հարությունյանի խոսքով՝ ընտրություններն ընթանում են ակտիվ և օրենքի չափանիշներին համապատասխան։
Մարգարիտա Ղազարյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել