HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանց անձնագրի ընտրատեղամաս եկած քաղաքացին տատի հետ մտել էր քվեարկության սենյակ և փորձում էր քվեախցիկ մտնել

Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում համայնքապետի ընտրության ժամանակ ընտրողներից մեկի հետ տեղամաս մտավ նրա թոռը` պնդելով, որ տատը միայնակ չի կարող ընտրել:

Հանձնաժողովի նախագահ Նանա Մաթևոսյանը հարցրեց ընտրողից, թե կարո՞ղ է մենակ ընտրել, կինը պատասխանեց, որ կարող է: Նրա թոռը պնդեց, որ ինքը ևս պիտի մտնի քվեախցիկ, քանի որ տատն ակնոց չունի, չի կարող միայնակ: Հանձնաժողովի նախագահը խնդրեց վերջինիս հեռանալ: Պարզվեց, որ կնոջ հետ տեղամաս մտած թոռը առանց անձնագրի է եկել: 

Կնոջն ակնոց տվեցին, նա միայնակ մտավ քվեախցիկ, իսկ թոռը դրսում սպասեց:

Հանձնաժողովի անդամներից Կարինե Սարգսյանը նշեց, որ կինը լավ չէր տեսնում, չէր կարող մենակ ընտրել, քվեաթերթիկն իզուր անվավեր է ճանաչվելու:

Հիշեցնենք, որ Ղազարավանն ունի 410 ընտրող: 09:58-ի դրությամբ ընտրություններին մասնակցել էր 17-ը:

Աննա Սահակյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter