
Լոռու մարզի Եղեգնուտ համայնքում տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ օգտվում են հանձնաժողովի անդամի ակնոցից
Լոռու մարզի Եղեգնուտ համայնքի թիվ 24/01 ընտրատեղամասը միակն է գյուղում, ունի գրանցված է 647 ընտրող:
Եղեգնուտ համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի ընտրություններ: Համայնքապետի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու` Համբարձում Աղաջանյանը, Սարգիս Հակոբյանը և Դավիթ Ստեփանյանը: Բոլոր թեկնածուները ինքնաառաջադրված են և անկուսակցական:
Թիվ 24/01 ընտրատեղամասի նախագահ Մանե Մատինյանի խոսքով, մինչ այս ժամը խախտումներ չեն գրանցվել:
Ընտրությունները ընթանում են խաղաղ:
Իրենց իրավունքն իրացնում են նաև գյուղի տարեցները: 83-ամյա Սարինգյուլ Մանուչարյանը, ընտրության էր եկել օգնողի հետ, սակայն իր ընտրությունը կատարեց ակնոցի միջոցով:
Ընտրատեղամասում լուրջ խնդիր էր խոշորացույցի բացակայությունը: Տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ օգտվում էին հանձնաժողովի անդամի ակնոցից:
Նշենք, որ ժամը 10:30-ի դրությամբ ընտրության մասնակցել է 53 քաղաքացի:
Մարինա Անդրեասյան
Մեկնաբանել