HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքում միակ թեկնածուն գործող համայնքապետն է

Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքում է տեղակայված 22/01 ԸԸՀ-ն, որտեղ լուսաղբյուրցիներն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ընտրելու են իրենց համայնքապետին:

Ի սկզբանե այստեղ առաջադրված էր 2 թեկնածու՝ անկուսակցական Գրիգոր Խեչոյանը, որը, սակայն, դուրս է եկել ընտրապայքարից, ինքնաբացարկ է հայտնել՝ մենակ թողնելով դարձյալ անկուսակցական, գործող համայնքապետ՝ 39-ամյա Արամայիս Հակոբյանին:

Համայնքն ունի 1216 բնակիչ, ընտրողների թիվը՝ 805։

Ժամը 11։00֊ի դրությամբ այստեղ արդեն իր ընտրությունը կատարել է 110 ընտրող։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հավաստում եմ, որ, սովորաբար, Լուսաղբյուրում ընտրություններին մասնակցում է ընտրողների մոտ 55 տոկոսը: Դա պայմանավորված է նրանով, որ տղամարդկանց մեծ մասն արտագնա աշխատանքի մեջ է այս շրջանում:

Նարինե Մաթևոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter