
Ղազարավան համայնքի ընտրատեղամասում խոշորացույց չկա
Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ տարեց ընտրողներից շատերը տեսողական խնդիրների պատճառով դժվարանում են առանց խոշորացույցի քվեարկել:
Տեղամասում խոշորացույց չկա, հանձնաժողովի անդամներից մեկն ակնոց է տրամադրել, որով էլ քվեարկում են տեսողական խնդիրներ ունեցողները:
Հանձնաժողովի նախագահ Նանա Մաթևոսյանը նշեց, որ այդ հարցով դիմել է ԿԸՀ, խնդրել խոշորացույց ուղարկել, բայց պատասխանել են, որ չկա:
Հանձնաժողովի անդամներից Կարինե Սարգսյանը դժգոհ է համայնքապետի թեկնածու Արմեն Հովսեփյանի վստահված անձից: Կարինե Սարգսյանը նշեց, որ նա շատ մոտ է կանգնում ընտրողներին: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ վստահված անձն իրավունք ունի շարժվելու տեղամասում, Կարինե Սարգսյանն էլ պնդեց, որ դա ճնշում է ընտրողների նկատմամբ:
Հիշեցնենք, որ այս տեղամասն ունի 410 ընտրող: 11:10-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 39 մարդ:
Աննա Սահակյան
Մեկնաբանել