HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մրգանուշում համայնքի ղեկավարի վստահված անձը հանձնաժողովի անդամների համար սուրճ ու քաղցրավենիք է բերում

Արարատի մարզի Մրգանուշ համայնքի ղեկավար Մանվել Սարգսյանի վստահված անձը՝ Արտակ Մխիթարյանը, հանձնաժողովի անդամների ընդմիջման համար սուրճ ու քաղցրավենիք է բերել:

Մեր հարցին, թե ինչու՞ է ինքը հոգում հանձնաժողովի անդամների ընդմիջման համար, նա պատասխանեց, որ ոչ մի խնդիր չի տեսնում, ուղղակի հյուրասիրում է՝ ավելացնելով նաև, որ սուրճով չի սահմանափակվի, կեսօրին նաև այլ ուտելիքներ կբերի ճաշի համար։

Հանձնաժողովի անդամները ևս կարծում են, որ սա պարզապես հյուրասիրություն է։

Վսհատված անձն ընտրության մեկնարկից ընտրատեղամասում էր, դուրս եկավ միայն սուրճ ու քաղցրավենիք բերելու։

Հավելենք նաև, որ ընտրատեղամասում խոշորացույց չկա, և տեսողական խնդիր ունեցող քաղաքացիները օգտվում են հանձնաժողովի անդամներից մեկի ակնոցից:

Անյա Սարկիսովա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter