HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովի անդամի խոսքով՝ համայնքապետի թեկնածուի վստահված անձը «իրեն մի քիչ ակտիվ է պահում»

Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում շարունակվում է համայնքապետի ընտրությունը։ Ընտրողների հոսքը չի դադարում, և ընտրատեղամասում երբեմն մարդկանց կուտակումներ են լինում։ Կարգուկանոն հաստատելիս հանձնաժողովի որոշ անդամների զայրացրեց գործող համայնքապետ, համայնքապետի թեկնածու Հրայր Գալստյանի վստահված անձի ակտիվությունը, որը ցուցումներ էր տալիս ընտրողներին։ Հանձնաժողովականները վստահված անձին կոչ արեցին հրահանգներ չտալ։

Մեր հարցին, թե ինչ խնդիր նկատեցին, հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչ Վահան Կոստանյանը նշեց․ «Խնդիր չկա, իրեն մի քիչ ակտիվ է պահում»։

Հրայր Գալստյանի վստահված անձ Նորայր Գալստյանը, որը համայնքապետի եղբայրն է և համայնքի ավագանու անդամ, իր գործողություններում խնդիր չի տեսնում։

«Մարդիկ գալիս են հարցնելու, ապարատների տեղը չեն իմանում՝ որտեղ կանգնեն, իրենց տվյալները տան, որ մարդիկ հնարավորություն ունենան ընտրության։ Ընդամենը ուղղություն ենք ցույց տալիս, որ էս ա՝ էս ապարատին մոտեցեք, անցեք ընտրության»,- մեզ հետ զրույցում նշեց նա։

Նույն ընթացքում միջադեպ տեղի ունեցավ նաև ընտրատեղամասի տարածքում։ Ընտրատեղամասի դռների դիմաց կայանած ավտոմեքենայի վարորդին տարածքը հսկող ոստիկանները հրահանգեցին մեքենան այլ վայրում կայանել։ Տևական վիճաբանությունից հետո հարցը լուծվեց։ Մեզ հետ զրույցում վիճաբանողներից մեկը նշեց, որ մեքենայում իր պապիկն է և ի վիճակի չէ ներս մտնել։

«Փոխանցում ենք քաղաքացիներին, որ եթե հիվանդ է մարդը, իրեն անվասայլակով բերեն, մոտեցնեն ընտրատեղամաս․ չի թուլատրվում մեքենաներով տարածք մուտք գործել։ Հարցը կարգավորվել է, մեքենան դուրս են բերում, քաղաքացու համար անվասայլակ են բերում»,- նշեց տարածքը հսկող ոստիկանը։

Մարգարիտա Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter