
Համայնքապետի թեկնածու. «Ընտրողներն ակտիվ են, բայց ոչ ագրեսիվ»
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում իր ընտրության իրավունքը եկավ իրացնելու նաև թեկնածուներից Սամվել Աղաջանյանը։
Ըստ թեկնածուի գյուղում այս ընթացքում լարվածություն չի եղել։
«Ոչ մի լարում չի եղել։ Բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է խաղաղություն լինի։ Խաղաղություն եղել է ու լինելու է»,- ասաց Սամվել Աղաջանյանը։
Հարցին, թե հաղթելու ակնկալիք կա, թեկնածուն պատասխանում է՝ իհարկե և խոստանում, որ չընտրվելու դեպքում մյուս թեկնածուի՝ Պարույր Սարգսյանի հետ համագործակցություն անպայման լինելու է։
Ընտրատեղամասում ընտրողների հերթ է գոյացել։ Շարժը բավական ակտիվ է։ Սամվել Աղաջանյանը դրական է գնահատում բնակիչների ակտիվությունը՝ ասելով.
«Բնակիչներն ակտիվ են, բայց ոչ ագրեսիվ»։
Ընտրողների մուտքը ընտրատեղամաս վերահսկվում է ոստիկանների կողմից։
Հանձնաժողովի նախագահի հորդորով ընտրության է մտնում երկուական ընտրող՝ հերթի կուտակումը թեթևացնելու նպատակով։
11:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 503 ընտրող։
Օգնողների ցանկում գրանցվել է 40 անձ։ Նրանք հիմնականում օգնել են տեսողական խնդիրներ ունեցող տարեցների։ Հանձնաժողովի նախագահը նշում է, որ խոշորացույց չեն տրամադրել։
«Խոշորացույց չունենք, բայց փորձում ենք օգնել՝ ակնոց տրամադրելով»,- նշեց նախագահը։
Սոնա Աբունց
Մեկնաբանել