HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տանձուտի ընտրատեղամասում խոշորացույց չկա

Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի ղեկավարի ընտրությունն ընթանում է սահմանված ընթացակարգով։

Ընտրատեղամասում, սակայն, խոշորացույց չկա. տեսողական խնդիրներ ունեցող անձինք չեն կարողանում ինքնուրույն ընտրություն կատարել ու ստիպված են լինում կա՛մ դիմել օգնության համար, կա՛մ էլ օգտագործել հանձնաժողովի անդամների անձնական ակնոցները։

Մեզ հետ զրույցում հանձնաժողովի քարտուղար Հովհաննես Բադալյանը նշեց, որ ինչպես անցյալ տարի, այս տարի ևս խնդրի առնչությամբ դիմել են Կենտրոնական ընտրական հանձաժողով, սակայն, երկու տարի անընդմեջ պատասխանը մեկն է՝ չունենք։

Տանձուտ համայնքում ընտրելու իրավունք ունի 1551 քաղաքացի, 12:00-ի դրությամբ ընտրել է 339 քաղաքացի:

Համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրվել է 5 թեկնածու։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 12 համայնքներում համայնքի ղեկավարի, 6 համայնքում՝ ավագանու անդամի, 1 համայնքում էլ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ են։

Մարիամ Ավետիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter