
Վանևանում առաջադրվել է նախկին համայնքապետի որդին, հայրն էլ նրա վստահված անձն է
Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են:
Այստեղ համայնքի ղեկավարի թեկնածուները երեքն են՝ Իգր Հարությունյան, Ատոմ Մկրտչյան, Էմին Սարգսյան: Նախկին գյուղապետ Նորայր Հարությունյանը և մի շարք այլ անձինք, որոնք չէին մասնակցում ընտրությանը և վստահված անձանց վկայականներ չունեին, գտնվում էին միջանցքում:
Դիտորդների նկարելուց հետո նախկին գյուղապետը որոշ ժամանակ շարունակեց մնալ ընտրատեղամասի միջանցքում, ապա նախագահի զգուշացումից հետո դուրս եկավ շենքից և շարունակում է մնալ ընտրատեղամասի բակում: Նշենք, որ Նորայր Հարությունյանը համայնքապետի թեկնածու Իգր Հարությունյանի հայրն է։ Հանձնաժողովի նախագահ Էդգար Պետրոսյանը մեզ տեղեկացրեց, որ Նորայր Հարությունյանը Իգր Հարությունյանի վստահված անձն է, բայց գրանցամատյանում նշված է, որ Նորայր Հարությունյանը դուրս է եկել գրանցումից ժամը 8:40-ին, իսկ մենք իրեն միջանցքում նկատեցինք 10:30-ին: Հավելենք, որ Նորայր Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են 6 ամիս շարունակ ավագանու նիստ չհրավիրելու համար:
Վանևան համայնքը ունի 261 ընտրող:
Մետաքսյա Մաթևոսյան
Մեկնաբանել