
Ընտրատեղամասերում խոշորացույցներ չկան. տարեց ընտրողները դժվարանում են քվեարկել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական պարագաների կազմում չի ներառել խոշորացույցներ, ինչը խառնաշփոթ է առաջացնում ընտրատեղամասերում:
Հիշեցնենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 19 համայնքներում, որոնցից 6-ում՝ արտահերթ:
Հիմնականում տարեց անձինք քվեախցերի մոտ հայտարարում են, թե վատ տեսողություն ունեն, օգնության կարիք է զգացվում, ինչը լարվածություն է առաջացնում: Հատկապես այն համայնքներում, որտեղ մրցակցությունը մեծ է, վստահված անձինք օգնության դեպքերը դիտարկում են որպես ուղղորդում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը տեղեկացրեց, որ խոշորացույցները սահմանափակ քանակությամբ են և տարածքային հանձնաժողովներին տրամադրվում են միայն համապետական ընտրությունների ժամանակ: ՏԻՄ ընտրությունների ժամանակ խոշորացույցներ չեն հատկացվում:
Նշենք, որ «Հետք»-ը 15 համայնքներում լուսաբանում է ընտրությունները:
Մեկնաբանել