
Մրգանուշում ընտրողների ցուցակը ստուգում էր մատնահետքի սարքի մասնագետը
Արարատի մարզի Մրգանուշ համայնքում «Իրազեկ քազաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դիտորդը՝ Ծաղիկ Դավթյանը, արձանագրեց, որ ընտրողների ցուցակը ստուգում էր մատնահետքի սարքի մասնագետը։
Երբ դիտորդը բարձաձայնեց այդ մասին հանձնաժողովի անդամների և դիտորդի միջև վիճաբանություն սկսվեց։
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ խնդիր կար, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից էին խնդրել նայել ցուցակները։ Դիտորդն իր հերթին հավելեց, որ դա խախտում է, և հանձնաժողովի անդամներն իրավունք չունեն նայել գրանցված տվյալները։
Հանձնաժողովի նախագահը խնդրեց լարված իրավիճակ չստեղծել ու զերծ մնալ վիրավորանքներից։ Նրա խոսքով՝ թերությունների պատճառը համայնքի բնակիչների անտեղյակ լինելն է:
13։00-ի դրությամբ՝ ընտրատեղամասում 916 գրանցված ընտրողներից քվեարկել է 295-ը։
Անյա Սարկիսովա
Մեկնաբանել