
Լճափում 311 քաղաքացիներից 24-ը քվեարկել է օգնողների միջոցով
Լճափ համայնքի թիվ 19/2 ընտրատեղամասում ընտրողների հոսքը չի դադարում, նույնիսկ կուտակում առաջացավ և հանձնաժողովի նախագահ Տիգրան Գասպարյանը ստիպված եղավ սահմանափակում մտցնել։
Ակտիվ են նաև տարեց մարդիկ, որոնք հիմնականում քվեարկում են օգնողների միջոցով։ Ժամը 14:30-ի դրությամբ՝ օգնողի միջոցով քվեարկել է 24 անձ։
Ընտրողներից մեկն էլ չկարողացավ քվեարկել, քանի որ անձնագիրը նոր էր, և սարքը չէր ճանաչում, իսկ դրան փոխարինող փաստաթղթի ժամկետը լրացել էր, ընտրողին ուղարկեցին ոստիկանության անձնագրային վարչություն։
Եվս մեկ անձ չկարողացավ քվեարկել անձնագրի ժամկետի լրանալու պատճառով։
Ժամը 14:30-ի դրությամբ՝ 878 գրանցված ընտրողներից քվեարկել է 311-ը:
Հիշեցնենք, որ Լճափ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են Վալտեր Գևորգյանը, Արսեն Հովսեփյանը, Արթուր Շահբազյանը և գործող համայնքապետ Հայկ Սիմոնյանը:
Նելլի Թարփոշյան
Մեկնաբանել