HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր Կեսարիայի գործող համայնքապետը վստահ է, որ կվերընտրվի

Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքի ընտրություններին ժամը 14։43-ի դրությամբ 1200 ընտրողներից մասնակցել է 540-ը։ Նրանց թվում է նաև համայնքապետի երկու թեկնածուներից մեկը՝ գործող համայնքապետ Հրայր Գալստյանը, որ ընտրության ընթացքն ու մասնակցությունը գոհացուցիչ է համարում․

«Նորմալ է, դե մարդիկ աշխատանքների մեջ են՝ դաշտերում, անասնապահությամբ են զբաղված, ամեն մարդ իր ազատ ժամանակը գտնում է, գալիս է։ Նորմալ, ակտիվ մասնակցություն կա»,-ասաց Գալստյանը։

Քանի որ վերջինս և համայնքապետի մյուս թեկնածուն՝ Վաչագան Ավետիսյանը, ազգականներ են, հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ փաստը չի՞ ազդում ընտրությունների ընթացքի վրա, չկա՞ արդյոք լարվածություն, Գալստյանը պատասխանեց․

«Ո՜չ, ո՛չ, բացարձակ, հաղթանակը միանշանակ մերն է»։

Մարգարիտա Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter