
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ հրեական Ամանորի առթիվ
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ հրեական Ամանորի՝ Ռոշ Հաշանայի առթիվ:
Նախագահ Սագսյանը բարեմաղթանքներ է հղել տոնի առթիվ՝ նախագահ Ռեուվեն Ռիվլինին մաղթելով քաջառողջություն և հաջողություն, իսկ բարեկամ հրեա ժողովրդին` խաղաղություն և բարօրություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել