HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նույն թեկնածուի 2 վստահված անձ` Արտաշատի 12/11 ընտրատեղամասում

Արտաշատի թիվ 12/11 ընտրատեղամասում ժամը 15:40-ի դրությամբ գրանցված են ավագանու անդամի թեկնածու Ավետիսյան Հերմոնի երկու վստահված անձ: Նրանք գրանցվել են առավոտյան 8:50-ից: Հանձնաժողովի քարտուղար Լուսինե Խելումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միասին են եկել:

Ընտրական օրենսգրքի 34-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ընտրական հանձնաժողովի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող են ներկա գտնվել համայնքի ղեկավարի և ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ:

«Ասեցի՝ մեկդ գնացեք մյուս տեղամաս, ասեցին էնտեղ էլ կա», - նշեց հանձնաժողովի քարտուղարը: Նրա խոսքով` չի իմացել, որ նույն թեկնածուի 2 վստահված անձ մի տեղամասում չի կարող գրանցել: Այնուամենայնիվ, հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը դժվարացան պատասխանել՝ այս պահին երկուսն էլ տարածքում են, թե ոչ:

«Գնում դուրս, գալիս են, մեկին դեմքով ճանաչում եմ, մեկին` չէ, չեմ կարող ասել»,- ասաց Լուսինե Խելումյանը:

matyan.png (795 KB)

Քիչ հետո մի քաղաքացի մոտեցավ ու ցանկություն հայտնեց գրանցվել որպես ավագանու անդամ Հովակիմյան Հովիկի վստահված անձ, հանձնաժողովի քարտուղարը նշեց, որ թեկնածուն արդեն ունի մեկ վստահված անձ ընտրատեղամասում, ուստի չի կարող երկրորդը գրանցվել: Չնայած քաղաքացու պնդմանը, որ նախորդ գրանցված վստահված անձը արդեն գնացել է, քարտուղարը հորդորեց ճշտել, քանի որ նրա դուրս գալու ժամը ֆիքսված չէ:

Այս տեղամասում գրանցված է 1510 ընտրող, որոնցից, 14:00-ի դրությամբ, քվեարկել է 259-ը: 11 մարդ ընտրությանը մասնակցել է այլ քաղաքացու օգնությամբ:

Հիշեցնենք, որ Արտաշատում ընթանում են ավագանու անդամի արտահերթ ընտրություններ: 15 տեղի համար պայքարում է 48 թեկնածու:

Անժելա Պողոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter