HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանևանում, 2 ձայնի առավելությամբ, հաղթել է նախկին համայնքապետի որդին

Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն ավարտվեց: Այստեղ ընտրության իրավունք ունեցող 261 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 209-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների մոտ 80%-ը:

Համայնքի ղեկավար ընտրվեց նախկին համայնքապետ Նորայր Հարությունյանի որդի Իգր Հարությունյանը՝ ստանալով 104 ձայն։ Էմին Սարգսյանը հավաքեց 102 ձայն, իսկ Ատոմ Մկրտչյանի օգտին ոչ ոք չէր քվեարկել: Երեք քվեաթերթիկ համարվեց անվավեր:

Հարկ է նշել, որ 2019թ. ապրիլին Վանևան համայնքի բնակիչները բողոքի ցույցեր էին անում՝ պահանջելով գյուղի երկարամյա ղեկավար Նորայր Հարությունյանի հրաժարականը, ցուցարարների մեջ էր նաև  այսօր ոչ մի ձայն չստացած թեկնածու Ատոմ Մկրտչյանը, որը նույնիսկ հացադուլ էր հայտարարել: Ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ՝ Նորայր Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին, քանի որ նա 6 ամիս շարունակ ավագանու նիստ չէր հրավիրել:

Այսօր, փաստորեն, վանևանցիներն իրենց համայնքի ղեկավար ընտրեցին նախկին համայնքապետի որդուն:

Մետաքսյա Մաթևոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter