
Լոռու մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար ընտրվեց Սարգիս Հակոբյանը
Լոռու մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար ընտրվեց Սարգիս Հակոբյանը՝ ստանալով 151 ձայն: Դավիթ Ստեփանյանի օգտին քվեարկել էր 130, իսկ Համբարձում Աղաջանյանի օգտին՝ 54 քաղաքացի: 8 քվեաթերթիկ էլ ճանաչվեց անվավեր:
Մանկապարտեզի շենքում տեղակայված թիվ 24/01 ընտրատեղամասում ընտրություններն ընթացան խաղաղ մթնոլորտում: Կային փոքրիկ թերություններ:
Ընտրատեղամասում լուրջ խնդիր էր լուսավորությունը: Տեսողության խնդիր ունեցող մարդիկ դժվարանում էին ընտրություն կատարել: Սակայն օգնության էին գալիս հեռախոսները: Բացի այդ, տեղամասը հարմարեցված չէր հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Եղեգնուտ համայնքում ընտրելու իրավունք ունեցող 647 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 343-ը կամ 53%-ը:
Մարինա Անդրեասյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել