
Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում գործող համայնքապետը վերընտրվեց. նա միակ թեկնածուն էր
Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքի միակ՝ 22/01 ընտրատեղամասում ավարտվեցին համայնքապետի ընտրությունները: Ընտրության իրավունք ունեցող 805 քաղաքացուց քվեարկությանը մասնակցեց 368-ը կամ 45,7%-ը:
Համայնքապետի միակ թեկնածուն գործող համայնքապետ Արամայիս Հակոբյանն էր, քանի որ Գրիգոր Խեչոյանն ընտրություններից առաջ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել:
Արամայիս Հակոբյանին կողմ է քվեարկել 351 քաղաքացի, դեմ՝ 11-ը, անվավեր է ճանաչվել 6 քվեաթերթիկ:
Գյուղացիներն ասում են, որ ընտրական գործընթացներին գյուղում մասնակցությունը միշտ ավելի շատ է եղել, հիմա գյուղից բացակայողները շատ են, նրանք հիմնականում արտագնա աշխատանքի մեկնածներն են:
Նարինե Մաթևոսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել