HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունն օժանդակում է արտադրող ընկերության ներդրումային ծրագրին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի «Արարատ» սննդի կոմբինատ, մասնավորապես, հյութերի արտադրության գործարան: Կառավարության ղեկավարը էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներ՝ Տիգրան Դավթյանի և Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ ծանոթացել է գործարանի արտադրական հնարավորություններին և ծրագրերին:

2011 թվականի ապրիլից աշխատող գործարանն արտադրում է բնական հյութերի լայն տեսականի, որոնք իրացվում են ինչպես տեղական, այնպես էլ՝ արտաքին շուկաներ` խթանելով գյուղատնտեսական մթերքի արտահանումը Հայաստանից: Կոմբինատը պայմանագիր է կնքել հանրահայտ TetraPak ընկերության հետ` բնական հյութերի և նեկտարների պատրաստման, վերջինների փաթեթավորման հոսքագծեր, ինչպես նաև անհրաժեշտ այլ սարքավորումներ ձեռք բերելու համար: 

Հումք ձեռք բերելու նպատակով պայմանագրեր են կնքվել առաձնապես տեղական մրգեր և բանջարեղեն վերամշակող ընկերություննրի հետ, իսկ ոչ հայկական համերի համար՝ օտարերկրյա հեղինակավոր մի շարք ընկերությունների հետ: Մեկ տարվա ընթացքում ստեղծվել է շուրջ 70 աշխատատեղ:

Ներդրումային ծրագրի երկրորդ փուլում ընկերության կողմից աշխատանքներ են իրականացվում` բնական հյութերի և նեկտարների պատրաստման և դրանց ապակյա տարաներում շշալցման, հայկական խոտաբույսերի և հատապտուղների վերամշակման և ավանդական համերի, ինչպես նաև հայկական համերի թեյերի փաթեթավորման, մրգերի և հատապտուղների վերամշակման, դրա միջոցով թարմ քամած բնական հյութերի ստացման, գազավորված և չգազավորված ըմպելիքների պատրաստման ու շշալցման, հայկական մրգերից և հատապտուղներից չրերի պատրաստման ու փաթեթավորման արտադրություններ կազմակերպելու ուղղությամբ: 

Վերը նշված աշխատանքներն իրականացնելու համար ընկերությունն արդեն իսկ դիմել է կառավարությանը՝ 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի մինչև 3 տարի ժամկետով երկարաձգման թուլատվություն ստանալու համար: 

Արդեն հանրապետություն է ներմուծվել անհրաժեշտ սարքավորումների մեծ մասը, իսկ մյուս մասի համար ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ և կներմուծվեն առաջիկայում: Ներդրումային ծրագրի երկրորդ փուլում ընկերությունը կկատարի ավելի քան 800 միլիոն դրամի ներդրում: Կստեղծվի եվս 5 արտադրամաս: Ընկերության կողմից առաջին փուլում կստեղծվի առնվազն 30, իսկ մոտ ապագայում՝ լրացուցիչ 20 աշխատատեղ: 

Ներկայում կազմակերպվում են 2012-ի մթերման աշխատանքները, որոնց ծավալներն էապես կավելացվեն: Այդ աշխատանքներում կներգրավվեն մի քանի հարյուր գյուղական համայքների բնակիչներ: Կմեթերվի նաև ծիրան, դեղձ և բալ: Առանձնակի ուշադրություն կդարձվի խոտաբույսերի մթերման աշխատանքներին: 

Ներդրումային ծրագրի երրորդ փուլում (2012-2013թթ) նախատեսվում է ներմուծել բանջարեղենի, մրգերի և հատապտուղների վերամշակման ևս մեկ հոսքագիծ, որպեսզի ընկերությունը հնարավորություն ունենա վերամշակել բոլոր տեսակի հայկական մրգերն ու հատապտուղները:

Վերջինս հնարավորություն կնձեռնի վերամշակելու գյուղատնտեսական մթերքների ամբողջ սպեկտորը: Նախնական հաշվարկներով հերթական ներդրման ծավալը կկազմի 1.6-1.8 մլն եվրո: 
Վերը նշված ներդրումները հնարավորություն կնձեռնեն առաջիկա տարիների ընթացքում ստեղծել 300-ից ավելի մշտական աշխատատեղեր:

2012-ի հունվարի դրությամբ ընկերությունն արտադրել է 2.39 մլն լիտր արտադրանք, որից արտահանվել է մոտ 480 հազ. լ: Նախատեսվում է, որ ընթացիկ տարում արտադրանքի ծավալն առնվազն կրկնապատկվի:

2011-ին ընկերությունը 100-ից ավելի ֆերմերներից և գյուղացիներից իրականացրել է 180 մլն դրամի` շուրջ 800 տոննա մրգի և հատապտղի մթերում, այդ թվում` մասուր, խնձոր, նուռ, մոշ, հոն, ընկույզ և այլն: 

«Արարատ» սննդի կոմբինատի ղեկավարության` այս ոլորտում ներդրումների իրականացմանը նպաստել է 2009 թվականին ՀՀ կառավարության կողմից ներդրումային ծրագրի շրջանակներում 300 մլն. դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի մինչև 3 տարի ժամկետով երկարաձգման թուլատվություն ստանալու հնարավորությունը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter