
Արևաբույր համայնքում ավագանու անդամի արտահերթ ընտրության մասնակցությունը կազմել է 68%
Արարատի մարզի Արևաբույր համայնքում գրանցվել է ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշ։ Գյուղի միակ 11/2 ընտրատեղամասում 952 գրանցված ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 647-ը կամ մոտ 68%-ը:
Գյուղում այսօր ավագանու անդամի արտահերթ ընտրություններ էին: Ավագանու 5 տեղի համար պայքարում էր 6 թեկնածու, բոլորն էլ՝ անկուսակցական:
Թեկնածուներից առավելագույն ձայներ են ստացել Արշավիր Գրիգորյանը և Գևորգ Մանուկյանը՝ 118, նրանց հաջորդում են Գարսևան Եղիազարյանը՝ 108, Հայկ Բաղդասարյանը՝ 104, այնուհետև Զոհրաբ Սարգսյանը` 99։ Յուրիկ Ավետիսյանը ստացել է 92 ձայն՝ հետ մնալով մնացած թեկնածուներից։ Անվավեր ճանաչված քվեաթերթիկների քանակը 8-ն է։
Անի Ավագյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել